Դևիդ Մոյես. ««Վեսթ Հեմն» արժանի չէր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում պարտությանը»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի արդյունքը (0:1):

«Մենք շատ բաներ ճիշտ արեցինք: Մենք արժանի չէինք հաղթանակի, իսկ ահա ոչ-ոքիի՝ այո՛։

Մենք արժանի չէինք պարտության, բայց դա կրեցինք մեր իսկ միամտության պատճառով։ Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է սովորեն պայքարել մինչև վերջ։ Մենք դա չարեցինք:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստները մեծ աշխատանք են կատարել: Մենք փորձում ենք մարտահրավեր նետել թիմերին, որոնք գտնվում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում, թող իմանան, որ նրանց համար հեշտ չի լինի մեր դեմ խաղում»,- ասել է Մոյեսը Sky Sports-ին տված հարցազրույցում: