«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին ամփոփել է Ա Սերիայի հերթական տուրի «Լացիոյի» հետ հանդիպման արդյունքը (0:0):
«Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, միշտ էլ կարող ենք ավելի լավ խաղալ, բայց ինձ համար բարդ է դժգոհ լինել խաղից: Շատերը ստիպված էին խաղալ իրենց համար անծանոթ դիրքերում, հետո վնասվածքի պատճառով կորցրինք Միրանչուկին, ով նոր էր սկսել օգտագործել ազատ գոտիները։
Պահեստայինների նստարանին ես հարձակվողներ չունեի, մենք չունեինք այլընտրանքային տարբերակներ, բայց ես շատ գոհ եմ արդյունքից՝ հաշվի առնելով, որ մեր կազմում 10 ֆուտբոլիստ դուրս է մնացել շարքից և նրանցից շատերը հարձակվողներ են»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: