Պեպ Գվարդիոլա. «Ես կցանկանայի «Լիվերպուլին» գերազանցել 40 միավորով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարի մասին։

«Կցանկանայի 40 միավորով գերազանցել «Լիվերպուլին», բայց հունվարին դա հնարավոր չէ։ Միավորների նման տարբերությանը ես չէի սպասում:

Հիմա մեզ ընդմիջում է սպասվում, իսկ դրանից հետո կվերադառնանք լավագույն մարզավիճակով»,- կատալան մասնագետին է ցիտում BBC-ն:

«Քաղաքացիները» 23 խաղում վաստակած 57 միավորով գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գտնվող «Լիվերպուլը» 21 խաղից հետո ունի 45 միավոր։