Կևին դե Բրյույնեն ԱՊԼ-ում ասիստների թվով հավասարվեց լեգենդար նախկին ֆուտբոլիստին

Շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Քաղաքայինների» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կևին դե Բրույնեն: Բելգիացու համար դա 80-րդ ասիստն է Անգլիայի առաջնությունում: Այս ցուցանիշով նա հավասարվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևվիդ Բեքհեմին։ Հարկ է նշել, որ Դե Բրույնեից այդ արդյունքին հասնելու համար 69 խաղ ավելի քիչ է պահանջվել՝ 197-ը 266-ի դիմաց:

Այս ցուցանիշով առաջատարը Ռայան Գիգզն է, ով իր ակտիվում ունի 162 գոլային փոխանցում: Ուելսցուն հաջորդում են Սեսկ Ֆաբրեգասը (111), Ուեյն Ռունին (103), Ֆրենկ Լեմպարդը (102), Դենիս Բերգկամպը (94), Դավիդ Սիլվան (93), Սթիվեն Ջերարդը (92) և Ջեյմս Միլները (86):