Իբրահիմովիչը խորհուրդ է տվել Մբապպեին, թե որ ակումբ տեղափոխվի ֆրանսիացին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, թե արդյոք ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Մբապպեն եկավ ինձ մոտ՝ խորհուրդ հարցնելու, և ես ասացի՝ եթե քո փոխարեն լինեի, ապա կտեղափոխվեի «Ռեալ»:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ուզում Մբապպեն և ինչ է նա մտածում: Նրա փոխարեն ես կտեղափոխվեի «Ռեալ»: Սակայն եթե ես լինեի ՊՍԺ-ն, կփորձեի պահել նրան։ Որոշումը Կիլիանը կկայացնի»,- ասել է Իբրահիմովիչը L’Equipe-ին տված հարցազրույցում։