«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Վեսթ Հեմին» 1:0 հաշվով հաղթելու մասին:
«Հանդերձարանում մթնոլորտը հիանալի է: Տղաներն արժանի հաղթանակ տոնեցին: Նրանք գիտեն, թե որքան կարևոր է դա։
Միշտ չէ, որ ճիշտ որոշումներ էինք ընդունում մրցակցի դարպասի մոտ։ Վերջին 20 րոպեների ընթացքում չափազանց շատ հարվածներ եղան, որոնք իրական վտանգ չէեն ներկայացնում։ Պետք էր ավելի զուսպ գործել: Բայց ի վերջո գլխավորը 3 միավորն է։
Մենք պետք է ռիսկի գնայինք վերջին 15 րոպեներին, բայց վերջնական արդյունքում ես ուզում էի ցույց տալ ֆուտբոլիստներին, որ գլխավորը հաղթելն է, և ես ավելի քան գոհ եմ վերջին րոպեին խփած գոլից»,- գերմանացի մասնագետին է ցիտում BBC-ն: