«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին չի մասնակցի իր նախկին ակումբի՝ «Միլանի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Խաղը բաց կթողնի նաև թուրինյան ակումբի կիսապաշտպան Աարոն Ռեմսին։
Բոնուչչին շարունակում է ապաքինվել վնասվածքից, մինչդեռ Ռեմսիի տրանսֆերը հանվել է վաճառքի: Ուելսցին, ամենայն հավանականությամբ, արդեն անցկացրել է իր վերջին խաղը «բյանկոներիների» կազմում:
Հիշեցնենք, որ Բոնուչչին 2017/18 մրցաշրջանում խաղացել է «Միլանի» կազմում։ Մեկ տարի անց իտալացին խոստովանեց, որ «ռոսոներիներին» միանալու որոշումը սխալ էր և վերադարձավ «Յուվենտուս»։
«Միլան» – «Յուվենտուս» խաղը կկայանա հունվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: