Բիլբաոյի «Ատլետիկի» ավագը վարակվել է կորոնավիրուսով

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Իկեր Մունիաինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա խաղացողի մոտ COVID-19 է հայտնաբերվել։ Եզրային հարձակվողի ինքնազգացողությունը լավ է և նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մունիաինը մասնակցել է 20 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։