Հարձակվող Մարիո Բալոտելլին վերադառնում է Իտալիայի հավաքական։
«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին թուրքական «Ադանա Դեմիրսփորի» 31-ամյա խաղացողին կկանչի հունվարյան հավաքին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շուտով պաշտոնապես կհայտարարվի «Միլանի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի հրավերի մասին։ Բալոտելլին և Մանչինին միասին աշխատել են «Ինտերում» և «Մանչեսթեր Սիթիում»:
31-ամյա Մարիոն Իտալիայի հավաքականում չի խաղացել 2018 թվականի սեպտեմբերից։