Լյուկ դե Յոնգը խոսել է ապագայի հետ կապված պլանների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ:

«Ես և իմ ընտանիքը վեց ամիս է, ինչ ապրում ենք Բարսելոնայում։ Չեմ ուզում հեռանալ, կարող եմ օգտակար լինել թիմին»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Voetbalzone-ը։

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Այս մրցաշրջանում Լյուկը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։