«Բարսելոնան» շարունակում է նոր տիտղոսային հովանավոր փնտրել.
«Բլաուգրանայի» հետ համագործակցության հնարավորությամբ խիստ հետաքրքրված ընկերություններից մեկը Spotify-ն է, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնացիների ղեկավարությունը Spotify-ի հետ համագործակցության տարբերակը շատ հետաքրքիր է համարում բրենդի հզորության և ընկերության տնտեսական հնարավորությունների պատճառով։
Սպասվում է, որ հնարավոր գործարքը «Բարսելոնային» կբերի տարեկան 30-ից մինչև 60 միլիոն եվրո:
Ակումբի պայմանագիրը ներկայիս տիտղոսային հովանավոր՝ ճապոնական Rakuten ընկերության հետ կավարտվի 2022 թվականի ամռանը։