«Թոթենհեմը» և Ուգո Լյորիսը նոր պայմանագիր կկնքեն

Դարպասապահ Ուգո Լյորիսը կշարունակի հանդես գալ «Թոթենհեմում»:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 35-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2024 թվականը նախատեսված նոր պայմանագիր է համաձայնեցրել և շուտով կստորագրի փաստաթղթերը։ Աշխարհի չեմպիոնի ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում է այս ամռանը: 

Նշվում է, որ «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շատ է ցանկանում ֆրանսիացի ֆուտբոլիստին պահել թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում Լյորիսը Պրեմիեր Լիգայում մասնակցել է 19 խաղի՝ բաց թողնելով 22 գոլ։