«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կխաղա «Չելսիի» հետ։
«Հանդերձարանում այս պահին հիանալի տրամադրություն է։ Ծանր խաղ՝ դժվար շրջանում, բայց տղաները հիանալի էին: «Արսենալն» ուժեղ սկսեց առաջին խաղակեսը, բայց մենք հանգստացրինք նրանց, ցուցադրեցինք լավ ֆուտբոլ և բազմաթիվ պահեր ստեղծեցինք: Երկրորդ խաղակեսը նման էր առաջինին:
Մենք 2 հիանալի գոլ խփեցինք, Դիոգու Ջոտան փայլուն մարզավիճակում է։ Երբ նա եկավ մեզ մոտ, մենք ամբողջությամբ վստահ էինք, որ նա մեզ կօգնի։ Ակումբում աշխատելու ընթացքում նա ևս մեկ քայլ առաջ արեց՝ վերածվելով իրապես համաշխարհային մակարդակի հարձակվողի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։