Ինչպես հայտնի է՝ «Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» դեմ խաղում:
19-ամյա խաղացողը փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին, սակայն խաղադաշտը լքեց արդեն 96-րդ րոպեին։
«Բարսելոնան» հայտնել է, որ Ֆատին ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք ունի:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը, ըստ նախնական տվյալների, կարող է շարքից դուրս մնալ մինչև 2 ամսով։