Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հայտարարել է ֆուտբոլիստների վարձակալության նոր կանոնների ներդրման մասին։ Կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հուլիսից։
Դրանք ներկայացնում ենք ստորև՝
- Հաջորդ մրցաշրջանից վարձակալության պարտադիր պայման կդառնա գրավոր պայմանագրի կնքումը, որում նշվելու են վարձակալության պայմանները (տևողությունը, ֆինանսական կողմերը եւ այլն);
- Վարձակալության նվազագույն ժամկետը՝ կլինի վեց ամիսը
- Վարձակալության առավելագույն ժամկետը մեկ տարի է.
4. Միևնույն ակումբների միջև կգործի վարձավճարով տեղափոխվող ֆուտբոլիստների թվի սահմանափակում. մրցաշրջանի ընթացքում ակումբները կարող են վարձակալել միմյանցից առավելագույնը 3 ֆուտբոլիստի:
- Կսահմանափակվի նաև 1 մրցաշրջանի ընթացքում վարձակալվող ֆուտբոլիստների քանակը: