Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ատլետիկի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կարող են խաղալ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանը։

Հայտացուցակից բացակայում է վինգեր Ուսման Դեմբելեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» ֆրանսիացի ֆուտբոլիստին կհեռացնի կազմից, եթե նա չհամաձայնի նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Հարկ է նշել, որ օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտացուցակում է ընդգրկվել հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։

https://twitter.com/FCBarcelona/status/1484088755673866247