«Ջենոան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ավելի վաղ պաշտոնանկ արված Անդրեյ Շևչենկոյին այս պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Բլեսինը։
48-ամյա մասնագետն աշխատում էր «Օստենդեում», այդ պատճառով ճենովացիները ստիպված էին բելգիական ակումբից գնել մարզչի պայմանագիրը։ Մինչ «Օստենդեին» միանալը Բլեսինը մարզել է գերմանական «Լայպցիգի» երիտասարդական թիմերը։
«Ջենոան» գերմանացի մարզչի թեկնածության տարբերակին անցավ այն բանից հետո, երբ ակումբը չկարողացավ համաձայնության գալ «Հերտայի» գլխավոր մարզիչ Բրունո Լաբադիայի հետ։
https://twitter.com/GenoaCFC/status/1483901342888386565?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1483901342888386565%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-19-dzhenoa-obyavil-imya-novogo-glavnogo-trenera