Ռոնալդուի գրառումը՝ «Բրենթֆորդի» հետ խաղից հետո (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի հետաձգված խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

«3 կարևոր միավոր: Կեցցեք, տղաներ»,- թվիթերում գրել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ հանդիպման 71-րդ րոպեին մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշեց փոխարինում կատարել՝ Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով պաշտպան Հարի Մագուայրին։ Դա չգնահատվեց հենց պորտուգալացու կողմից, ով իրեն հանձնված բաճկոնը նետեց գետնին:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

https://twitter.com/Cristiano/status/1483931781938221061?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1483931781938221061%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-20-ronaldu-o-pobede-nad-brentfordom-tri-vazhnykh-ochka-molodtsy-parni