Մադրիդի «Ռեալը» վերջին հնարավորությունը կտա իր կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չի ստացել, հայտնում է իսպանացի լրագրող Ալվարո Մոնտերոն։

«Որքանով ես գիտեմ, «Ռեալը» կընդունի ֆուտբոլիստի հետ կապված ցանկացած շահութաբեր առաջարկ, բայց մեծ խնդիր կա, քանի որ Էդենը ցանկանում է մնալ Մադրիդում:

Սա նրա 3-րդ մրցաշրջանն է, սակայն վնասվածքների պատճառով Ազարը չի ցուցադրել այն խաղը, որը ցույց է տվել «Չելսիում»։ Նա ցանկանում ստանալ, վերջին հնարավորությունը, իսկ հետո  կտեսնի, թե ինչ կլինի ամռանը»,- ասել է Մոնտերոն Sky Sports-ին: