Արգենտինայի հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կկարողանան մասնակցել ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին Չիլիի (հունվարի 28) և Կոլումբիայի (փետրվարի 2) հավաքականների դեմ։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից, չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։
Դարպասապահներ՝ Ֆրանկո Արմանի (Ռիվեր Փլեյթ), Խուան Մուսսո (Ատալանտա), Էմիլիանո Մարտինես (Ասթոն Վիլլա), Էստեբան Անդրադա (Մոնտերեյ)։
Պաշտպաններ՝ Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունյա (երկուսն էլ՝ «Սևիլիա»), Նահուել Մոլինա (Ուդինեզե), Լուկաս Մարտինես (Ֆիորենտինա), Խերման Պիցելլա (Բետիս), Նիկոլաս Օտամենդի (Բենֆիկա), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո (երկուսն էլ՝ «Այաքս»):
Կիսապաշտպաններ՝ Լեանդրո Պարեդես, Անխել դի Մարիա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Լուկաս Օկամպոս, Պապու Գոմես (երկուսն էլ՝ «Սևիլիա», Գվիդո Ռոդրիգես (Բետիս), Ջովանի Լո Սելսո (Թոթենհեմ), Ալեքսիս Մակ Քալիստեր (Բրայթոն), Էմիլիանո Բուենդիա (Ասթոն Վիլա), Ռոդրիգո դե Պաուլ (Ատլետիկո), Նիկոլաս Գոնսալես (Ֆիորենտինա).
Հարձակվողներ՝ Պաուլո Դիբալա (Յուվենտուս), Լաուտարո Մարտինես, Խոակին Կորեա (երկուսն էլ՝ Ինտեր), Անխել Կորեա (Ատլետիկո Մադրիդ), Յուլիան Ալվարես (Ռիվեր Փլեյթ):