Մեմֆիս Դեպայը բաց կթողնի «Ատլետիկի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը բաց կթողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկի» դեմ հանդիպումը։

27-ամյա հոլանդացին բաց է թողել այսօրվա մարզումը։ Նա մարզասրահում աշխատել է անհատական ​​ծրագրով։

Հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել օգոստոսից, կարող է առաջիկա խաղում վերադառնալ «Բարսայի» կազմ։