Տիբո Կուրտուան ​​բաց կթողնի Իսպանիայի Գավաթի «Էլչեի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան ​​բաց կթողնի Իսպանիայի Գավաթի «Էլչեի» դեմ հանդիպումը։

«Լուրջ բան չկա,նա  ուղղակի մի փոքր վատառողջ է: Համոզված եմ, որ Տիբոն պատրաստ կլինի մինչև կիրակի»,- ասել է Անչելոտտին։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան ​​անցկացրել է 21 հանդիպում, որոնցում բաց է թողել 18 գնդակ։