Չավին մեկնաբանել է վինգեր Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է վինգեր Ուսման Դեմբելեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամառ, նա կդառնա ազատ գործակալ։

«Կարող եմ միայն ասել, որ մենք դժվար որոշում ունենք կայացնելու։ Ակումբը եկել է այն եզրակացության, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, պետք է ինչ-որ բան որոշել։

Մենք երկար սպասեցինք, բանակցությունները շարունակվեցին հինգ ամիս։ Կամ նա կերկարաձգի պայմանագիրը, կամ ակումբը որոշում կկայացնի։

Կամ Դեմբելեն երկարաձգի պայմանագիրը, կամ Բարսան կվաճառի նրան։»,- ասել է Չավին: