«Զենիթը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողի ծառայություններով

«Զենիթը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասան Պլեայով։

Ակումբները բանակցում են 28-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացու համար պայքարում  է նաև «Նյուքասլը», որը ցանկանում է նորեկ ձեռք բերել հարձակման գծում այս ձմռանը:

Պլեան Գլադբախում է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։