Դանի Ալվես. «Մենք պետք է «Բարսելոնային» վերադարձնենք այն տեղը, որին նա արժանի է»

«Բարսելոնայում» հանդես եկող պաշտպան Դանի Ալվեսը հայտնել է, մտադիր է օգնել «կապտանռնագույններին» վերադառնալ մրցաշարային աղյուսակի վերին հատված։ Թիմն անհաջող է անցկացրել 2021/2022 մրցաշրջանի առաջին կեսը։

««Բարսան» փոխեց ֆուտբոլը և սպորտի պատմությունը։ Մենք պետք է փորձենք նրան վերադարձնել այն տեղը, որին նա արժանի է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բարսելոնային» չհաջողվեց ուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում գրավելով 3-րդ տեղը։ Գարնանը Չավիի ֆուտբոլիստները կխաղան Եվրոպայի Լիգայում։