Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում թիմի պարտությունը։
«Այս երեկոն այնպես չսկսեցինք, ինչպես պետք էր: Առաջին 15 րոպեների ընթացքում բախվեցինք որոշ խնդիրների և անմիջապես գոլ բաց թողեցինք: Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու փորձը մի փոքր ռիսկային էր: 0:2-ից հետո որոշ խաղային ասպեկտներ բարելավեցինք, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես սկսել գավաթի խաղը որպես գործող չեմպիոն: Մենք դա չկարողացանք անել»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի գործող չեմպիոնն է։ Նախորդ տարի եզրափակիչում՝ թիմը հաղթեց «Լայպցիգին»։