ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը վնասվածք է ստացել Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ Բրեստի հետ խաղում (2:0):

Ինչպես հայտնում է փարիզեցիների մամուլի ծառայությունը, 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ՝ ներքին կողային կապանի մասնակի վնասվածքով։ Սպասվում է, որ կիսապաշտպանից կպահանջվի մոտ երեք շաբաթ ապաքինվելու համար։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վայնալդումը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: