Թոմաս Տուխել. «Ամեն ինչ սյուրռեալիստական ​​է, ես ապշած եմ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ՖԻՖԱ-ի տարվա «լավագույն մարզիչ» մրցանակին արժանանալուց հետո կիսվել է ապրումներով։

«Մինչ այս պահը բազայում բավականին սովորական օր էի անցկացնում: Ես նոր եմ վերադարձել մարզումից, որովհետև մենք վաղը հանդիպում ունենք, և հիմա դուք բացում եք ծրարը և արտաբերում իմ անունը, ամեն ինչ սյուրռեալիստական ​​է, ես ապշած եմ: Ես ինձ մի փոքր անհարմար եմ զգում։

Ես վայելում եմ այս ճանապարհորդությունը, և շատ շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանց:  Ինձ հիանալի եմ զգում «Չելսիի»  նման ուժեղ ակումբում,- ասել է գերմանացին: