«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակաբաշխությունից հետո խոսել է ապագայի մասին.
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականի բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ այս 20 տարիների ընթացքում։ Աշխարհի ռեկորդը 109 գոլ էր, այնպես չէ՞: Այժմ ես այն բարելավել եմ վեց գնդակով։ Եվ ես շատ հպարտ եմ դրանով:
Ես հատուկ մրցանակ եմ ստացել ՖԻՖԱ-ից, մի կազմակերպություն, որին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին։ Շուտով նորից հայր կդառնամ։ Ես հպարտ եմ. հիանալի է լինել պատմության լավագույն ռմբարկուն:
Հինգ տարեկանից ֆուտբոլ եմ խաղում։ Ես դեռ մոտիվացված եմ, նույնիսկ երբ դուրս եմ գալիս մարզվելու:
Նույնիսկ 37 տարեկանում ինձ լավ եմ զգում։ Շարունակում եմ քրտնաջան աշխատել և ցանկանում եմ շարունակել խաղալ: Հույս ունեմ, որ կխաղամ եւս 4-5 տարի։ Եթե դուք լավ վերաբերվեք ձեր մարմնին, այն ձեզ կհատուցի, երբ անհրաժեշտ լինի»,- ասել է Ռոնալդուն: