«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։ 21-ամյա սերբի թեկնածությունը դիտարկում է Մադրիդի «Ռեալը», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը Վլահովիչին տեսնում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի այլընտրանք։ Եթե Մադրիդի «Ռեալին» չհաջողվի ձեռք բերել նորվեգացուն, ապա նրանք կանցնեն «Ֆիորենտինայի» հարձակվողի տարբերակին: