«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մարզիչ է փնտրում

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նոր մշտական ​​գլխավոր մարզիչ նշանակելու հարցը, հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն,  թեկնածուների թվում են «Այաքսի» մարզիչ  Էրիկ տեն Հագը և «Պարի Սեն Ժերմենի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Կարմիր սատանաներին հետաքրքրում է նաև Բրենդան Ռոջերսը, ով ներկայումս գլխավորում է «Լեսթեր Սիթին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մշտական ​​մարզիչ նշանակել «որքան շուտ, այնքան լավ» սկզբունքով, որպեսզի նոր մարզիչը հարմարվի և պատրաստվի ամառային տրանսֆերային պատուհանին։