Ռաֆայել Բենիտեսը՝ «Էվերթոնից» հեռացման մասին. «Ես գիտեի, որ  հեշտ չի լինի»

Իսպանացի  մարզիչը  մեկնաբանել է «Էվերթոնից» իր հեռացումը։

«Ես գիտեի, որ  հեշտ չի լինի. Առաջին օրվանից ես և իմ անձնակազմն աշխատեցինք լիակատար նվիրումով։ Լավ արդյունքներ չունեցանք, բայց ֆինանսական վիճակի և մեր ունեցած վնասվածքների պատճառով ամեն ինչ, էլ ավելի բարդացավ։

Հիմա ֆուտբոլում բոլորը սպասում են կայծակնային արդյունքների։ Կարծում եմ, որ մենք ավելի լավ կխաղայինք, եթե  բոլոր խաղացողները պատրաստ լինեին :

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են մեզ այս ընթացքում։ Հաջողություն եմ մաղթում «Էվերթոնին», – ասվում է Բենիտեսի պաշտոնական կայքում։