Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը չի կարողանա վերադառնալ «Էվերթոն»։
«Էվերթոնը» նախօրեին պաշտոնանկ է արել Ռաֆայել Բենիտեսին, իսկ այժմ ակումբը իսպանացուն փոխարինող է փնտրում: Ակումբի թիրախներից է Ռոբերտո Մարտինեսը, ով արդեն գլխավորել է «Էվերթոնը» 2013-ից 2016 թվականներին։
Սակայն, ըստ The Telegraph-ի, Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան թույլ չի տա Մարտինեսին համատեղել աշխատանքը հավաքականում և ակումբում , ուստի մասնագետի վերադարձը մերսիսայդյան ակումբ բացառվում է։