«Բարսելոնան» և պաշտպան Ռոնալդ Արաուխոն դեռ չեն համաձայնեցրել նոր պայմանագրի պայմանները։
22-ամյա խաղացողը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, սակայն հույս ունի բարելավել պայմանագրի պայմանները, քանի որ առաջարկներ ունի Պրեմիեր լիգայի թիմերից։
Ըստ Marca-ի՝ ուրուգվայցուն հետևում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու ակումբներն էլ տեղյակ են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակից և արդեն հայտնել են իրենց հետաքրքրության մասին: