Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի եղբայրը՝ Սեբաստիան Կամավինգան խոսել է եղբոր՝ «Ռենից» «արքայական» ակումբ տեղափոխության մասին։
«Մադրիդի «Ռեալն» Էդուարդոյի սրտի թիմն է: Երբ «Բարսելոնան» հաղթում էր «Կլասիկոյում», նա փակվում էր իր սենյակում:
Թեև մեծ շանսեր կային, որ նա կարող էր գնալ ՊՍԺ, սակայն Էդուարդոն միշտ ցանկացել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ չնայած աշխատավարձի չափին: Ուստի «Ռեալի» հետ բանակցությունները շատ արագ ընթացան»,- ասել է Սեբաստիանը։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «սերուցքայինները» ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ռենին» վճարեցին 30 միլիոն եվրո։