Պավարը՝ Չեմպիոնների լիգայի մասին. «Մենք «Բավարիան» ենք և չենք վախենում ո՛չ «Ռեալից», ո՛չ ՊՍԺ-ից։ Մենք աշխարհի լավագույն ակումբներից մեկն ենք»։

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը խոսել է Չեմպիոնների լիգայում խաղալու թիմի հավակնությունների մասին։

«Մեզ ոչ մի թիմ չի վախեցնում. Մենք Մյունխենի «Բավարիան» ենք՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը։

Մենք չենք վախենում «Ռեալից» կամ ՊՍԺ-ից»,- ասել է Պավարը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» կհանդիպի «Զալցբուրգի» հետ։ Հանդիպումները կկայանան փետրվարի 15-ին և մարտի 8-ին: