Սալահը շաբաթական 400 հազար ֆունտ է պահանջում Լիվերպուլից, ակումբը չի պատրաստվում այդքան վճարել.

Բրիտանական մամուլը տեղեկացել է հարձակվող Մոհամեդ Սալահի պահանջների մասին «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի  կնքման վերաբերյալ։ Ինչպես հայտնում է The Mirror-ը, եգիպտացին պատրաստ է շարունակել համագործակցությունը, եթե մերսիսայդյան ակումբը նրան շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ վճարի, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան նա ներկայումս ստանում է։

«Լիվերպուլը» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը Սալահի հետ ֆուտբոլիստի առաջարկած պայմաններով։ Կողմերի միջեւ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

Անգլիական մամուլը պնդում է, որ Սալահի գործակալ Ռամի Աբաս Իսան իր հաճախորդի համար «Լիվերպուլից» պահանջում է աշխատավարձ, որը մոտ է Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձին «Մանչեսթեր Յունայթեդում» (500.000 ֆունտ):