«Թոթենհեմը» 2022 թվականի ամռանը «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու հիմնական ֆավորիտն է, պնդում է AS-ը։
Արգենտինացին, ամենայն հավանականությամբ, հունիսին՝ պայմանագրի ավարտից հետո, կլքի թուրինյան ակումբը որպես ազատ գործակալ: Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման պայմանների շուրջ:
Դիբալային ձեռք բերելու համար կպայքարեն նաև «Ինտերն» ու «Բարսելոնան»: