«Բավարիան» գերազանցել է Բունդեսլիգայի ռեկորդը

Հունվարի 15-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց «Քյոլնին»։

Մյունխենյան ակումբը սահմանել է լիգայի ռեկորդ՝ գոլ խփելով Բունդեսլիգայի 66 անընդմեջ խաղում, հայտնում է Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնի մամուլի ծառայությունը։

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Բավարիային» և կազմած էր 65 հանդիպումից՝ 2012 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի ապրիլ։

Ընդհանուր առմամբ, «Բավարիան» Բունդեսլիգայի 66 խաղում խփել է 202 գոլ (միջինում 3-ից ավելի 1 խաղում): Այդ շարքը սկսվել է 2020 թվականի փետրվարին։