Եվս մեկ ֆուտբոլիստ սրտի հետ կապված խնդիրներ ունի

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց է թողել Գաբոնի Աֆրիկայի ազգերի գավաթի Գանայի դեմ հանդիպումը:

Ըստ The Sun-ի՝  կորոնավիրուսի պատճառով հարձակվողը՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նշվում է, որ խնդիրներն աննշան են, սակայն Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը։