«Թոթենհեմը» չի ցանկանում հետաձգել ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
«Զինագործները» նախկինում պաշտոնական խնդրանք էին ներկայացրել Պրեմիեր լիգային՝ հանդիպումը տեղափոխելու համար՝ պատճառաբանելով բազմաթիվ խաղացողների բացակայությունը վնասվածքների, և կորոնավիրուսի պատճառով:
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» չի հավատում, որ հակառակորդ թիմում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել։
«Թոթենհեմ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա հունվարի 16-ին: