«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլյան Նագելսմանը խոսել է Ալֆոնսո Դևիսի վիճակի մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով։
«Ալֆոնսոյի մոտ թեթև միոկարդիտի նշաններ են հայտնաբերվել՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո։
Վտանգավոր ոչինչ չկա, բայց նա բաց կթողնի մի քանի շաբաթ, քանի որ, բուժման համար ժամանակ է հարկավոր»,- ասել է Նագելսմանը։