«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Twitter-ում երկրպագուների հետ զրույցի ընթացքում պատասխանել է այս պահին աշխարհի երեք լավագույն խաղացողների մասին հարցին։
«Լևանդովսկի, Սալահ, Բենզեմա»,- գրել է կիսապաշտպանը։
Հատկանշական է, որ ցուցակից բացակայում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջերս է նվաճել «Ոսկե գնդակը»: