Պատրիս Էվրան կարծում է, որ Պոգբան նոր պայմանագիր չի կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան դժվար թե երկարաձգի «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։

«Դժվար կլինի (երկարաձգել պայմանագիրը)։ Անգլիայում Պոգբան իրեն սիրված չի զգում, հատկապես նախկին խաղացողների կողմից: Ես շատ մարդկանց եմ տեսել եմ, ովքեր կարծում են, որ նա կարող էր ավելի լավ հանդես գալ (խաղադաշտում):

Բայց միևնույն ժամանակ ես լսեցի բազմաթիվ անհիմն պնդումներ սանրվածքի կամ հագուստի մասին։ Եվ դա հիմա սովորական գործ է: Երբ նա մեծ խաղ է ունենում, թվում է, թե մարդիկ սպասում են Պոգբայի սխալին:

Այսօր Ֆրանսիայի հավաքականում խաղալը նրա համար մաքուր օդի պես մի բան է, բայց հենց նա վերադառնում է Մանչեսթեր, նորից խնդիրներ են սկսվում»,- Էվրայի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: