«Ռեալի» ֆուտբոլիստը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի մոտ COVID-19 է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:

30-ամյա խաղացողն ինքնամեկուսացվել է: Ամենայն հավանականությամբ, պաշտպանը բաց կթողնի հունվարի 16-ին կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկի» դեմ եզրափակիչ հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալն ընդհանուր առմամբ 17 խաղ է անցկացրել և իր ակտիվում ունի 1 գոլ և 1 գոլային փոխանցում: