Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը՝ Էկվադորի և Պարագվայի դեմ խաղերի համար

Հայտնի է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի համար։

Բրազիլիայի ընտրանին կհանդիպի Էկվադորի (հունվարի 28) և Պարագվայի (փետրվարի 1) հավաքականների հետ:

Դարպասապահներ՝ Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Ուավերթոն («Պալմեյրաս»):

Պաշտպաններ՝ Դանի Ալվես («Բարսելոնա»), Էմերսոն («Թոթենհեմ»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ալեքս Տելես («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ»), Մարկինյոս (ՊՍԺ), Գաբրիել («Արսենալ»), Տիագո Սիլվա («Չելսի»)։

Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո («Ռեալ Մադրիդ»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժերսոն («Մարսել»), Ֆիլիպե Կոուտինյո («Ասթոն Վիլա»), Բրունո Գիմարաես, Լուկաս Պակետա (երկուսն էլ՝ «Լիոն»)։

Հարձակվողներ՝ Ռաֆինյա («Լիդս»), Անտոնի («Այաքս»), Էվերտոն Ռիբեյրո («Ֆլամենգո»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Մաթեուս Կունյա («Ատլետիկո Մադրիդ»), Գաբրիել Բարբոսա («Ֆլամենգո»), Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր (երկուսն էլ՝ «Ռեալ»):