«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արսենալի» հետ ոչ-ոքին (0:0). 24-րդ րոպեից «զինագործները» խաղում էին 10 հոգով՝ Գրանիտ Ջակայի հեռացումից հետո։
«Կարծում եմ՝ մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, այն ինձ դուր եկավ։ Սա հենց այն մեկնարկն է, որը ես ցանկանում էի: Ավելի լավ կլիներ գոլ խփեինք, քան մրցակիցը կարմիր քարտ ստանար։ Այդ հեռացումից հետո թվում էր, թե մենք ճնշման տակ էինք գոլ խփելու հարցում:
Խաղից առաջ մենք հասկանալի պատճառներով ստիպված էինք փոփոխություններ կատարել կազմում։ Երկրորդ խաղակեսում մենք որոշ փոփոխություններ կատարեցինք։ Կարծում եմ՝ դա օգնեց, մենք ունեինք ակնհայտ գոլային պահեր, բայց դա բավարար չէր։
Սակայն դիմակայությունը բաղկացած է երկու հանդիպումից։ Չեմ կարողանում հիշել, թե ես երբ կմտածեի, որ մենք հնարավորություն չունենք 0:0 հաշվի ժամանակ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Թիմերի միջև անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 20-ին Լոնդոնում։