«Զենիթը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել պաշտպան Յարոսլավ Ռակիցկիին։ Սակայն կողմերի միջև բանակցությունները ներկայումս դադարեցված են, հաղորդում է «Рейтинг букмекеров»-ը։
Սանկտ Պետերբուրգի ակումբի ղեկավարությունն այս պահին չի շտապում բանակցել 32-ամյա խաղացողի ու նրա գործակալի հետ։ «Զենիթը» չի սպասի մրցաշրջանի ավարտին և բանակցությունների մեջ կմտնի մինչև ամառ:
Դիտարկվում է Յարոսլավ Ռակիցկիի հետ նոր համաձայնագրի երկու տարբերակ՝ կամ 1 տարով, կամ 1 տարով՝ հետագայում ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։