Անտոնիո Ռյուդիգերն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ մոտենում է ավարտին։

Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը՝ գերմանացի ֆուտբոլիստը նախընտրում է մնալ իր ներկայիս թիմում։

Կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկզբում հաջող չէին ընթանում, քանի որ Ռյուդիգերը հիասթափված էր նախնական առաջարկից, սակայն այժմ իրավիճակը բարելավվել է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն, «Ռեալը» և այլ թիմեր ցանկանում են ամռանն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել 28-ամյա խաղացողի հետ: