Հայտնի է Գերմանիայի հավաքականի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստը

Գերմանացի երկրպագուները ընտրել են ազգային հավաքականի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին: «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը 2021 թվականին Գերմանիայի հավաքականի երկրպագուների ֆավորիտն էր: 26-ամյա կիսապաշտպանը հավաքել է ձայների 33,8%-ը։

Երկրորդ տեղում «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցն է (22,7%), իսկ «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն երրորդն է (13,6%)։

Հիշեցնենք, որ անցած տարի երկրպագուները դարպասապահ Մանուել Նոյերին ճանաչեցին Գերմանիայի հավաքականի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ։